Միջոցառումներ 2008-2009 ուս. տարվա ընթացքում
- Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում: Հրավիրված են լինում տարբեր մասնագիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, դասախոսներ, մասնագիտական բաժնի վարիչներ, դեղատան վարիչներ:
- Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի առաջին շաբաթվա վերջին օրը հոկտեմբերի 3-ին նշում ենք ուսուցչի տոնը: Միջոցառում նվիրված ուսուցչի օրվան:
- Այց Բյուրականի աստղադիտարան:
- Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառում նոյեմերի 17-ին:
- Մեհրաբյանի բժշկական ինստիտուտի ուսանողության կողմից կազմակերպված «Ուսանողության միջազգային օրվան» նվիրված միջոցառում Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետ համատեղ:
- Մասնակցություն Էրեբունի Երևան տոնակատարությանը:
- Տարբեր կուրսերի ուսանողների հետ կինոդիտում:
- Բաց դաս: Դասախոս` Գ.Մացակյան: Թեմա` «Ընդհանուր և անօրգանական քիմիա»:
- Յուրաքանչյուր տարի 3-4 անգամ, առաջին կուրսի ուսանողները բաց դաս են անցկացնում Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի քիմիական լաբորատորիաներում պրոֆեսոր Ս.Ղազարյանի և Գ.Մացակյանի ղեկավարությամբ:
- Յուրաքանչյուր տարի Սուրբ Զատիկից մեկ շաբաթ առաջ նշում ենք Ծաղկազարդի տոնը և մեկ շաբաթ հետո Սուրբ Զատիկի տոնը խանդավառությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:
- Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին ինստիտուտի ողջ կոլեկտիվը և ուսանողությունը մասնակցում են Եղեռնի տարելիցին, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան, հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
- Ավարտական կուրսի « Դեղագործություն » մասնագիտության նախադիպլոմային պրակտիկա դեղ. տեխնոլոգիա առարկայից անց է կացվում Մեդիկալ հորիզոն ֆիրմայում (Medical Horison) ք.Մասիս: 27.04.09 -29.05.09թ: Ղեկավարներ` Շահե Կասսիս, Միքաելյան Արմեն:
- Ուսումնա-արտադրական պրակտիկա երկրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ Վիտամակս-Ե-ի արտադրամասում (Vitamax-E), ք.Մասիս: Ղեկավար` Դիլանյան Է.Կ. 11.05.09-29.05.09թ.
- «Լիտտե» (Litte) բժշկական կենտրոնում մասնագիտական պրակտիկա «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտությամբ: Բժիշկ-կոսմետոլոգ Հասմիկ Վառլենի Մանգասարյան:
- Ա.Հակոբյանի ղեկավարությամբ կազմակերպվել է «Վերջին զանգ» միջոցառում ծնողների և դասախոսների մասնակցությամբ: