-
Բուժքույրական գործ
-
Մանկաբարձական գործ
-
Դեղագործություն
-
Բուժական կոսմետոլոգիա
-
Ատամնատեխնիկական գործ
-
Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
Բուժքույրական գործ
Մանկաբարձական գործ
Դեղագործություն
Բուժական կոսմետոլոգիա
Ատամնատեխնիկական գործ
Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ
2007 թվականից Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի հետ ուսումնագիտական բնագավառում իրականացնում է սերտ համագործակցություն: Տարեցտարի ընդլայնվում է երկու ինստիտուտների գիտական կապերը: Բազմաթիվ գիտական հոդվածներ են տպագրվում Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի հայ-բուլղարական տեղեկագրում:
2007 թվականից «Լիկվոր» դեղագործական ընկերությունը Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի հետ ուսումնական և գիտական բնագավառներում իրականացնում է սերտ համագործակցություն: «Լիկվոր» ՓԲԸ առաջատար մասնագետները իրականացնում են դասախոսություններ դեղաբանության և դեղագործության բնագավառներում՝ ֆիրմայում ստեղծված նորագույն դեղերի և դեղամիջոցների վերաբերյալ:
1997 թվականից ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Ալ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի հետ ուսումնական և գիտական բնագավառներում իրականացնում է սերտ համագործակցություն: Երկու կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն բժշկական քոլեջի ուսանողները անցկացնում են իրենց գործնական և լաբարատոր պարապմունքները Ալ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիաներում:
Ես՝ Լուիդա Արմենի Միքաելյանս, ընդունվել եմ Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի ՞Դեղագործություն՞ բաժինը: Ավարտելուց հետո ուսումս շարունակել եմ նույն ինստիտուտում՝ ՞Դեղագիտություն՞ մասնագիտոջթյամբ: 2014թ. ավարտել եմ վերոհիշյալ բուհը և անմիջապես անցել եմ աշխատանքի ՞ԱԼՖԱ-ՖԱՐՄ՞ դեղատնային ցանցում: Ուսումնառության ընթացքում ստացված գերազանց գիտելիքները թույլ տվեցին ինձ հանձնել ընդունելության համար պահանջվող անհրաժեշտ ատեստավորումը:
Ես՝ Ալլա Մատինյանս, երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում՝ 2017 թվականի փետրվարի 10-ից մինչև նույն թվականի հունիսի 10-ը ընկած ժամանակահատվածում, 06.10.2010 թ-ի կնքված պայմանագրի շրջանակներում, ուսանողների փոխանակման ծրագրով, ուսումս շարունակեցի Լատվիայի Դաուգավպիլս քաղաքի բժշկական քոլեջում:
Այս ծրագրով ուսումնառության շնորհիվ ես ստացա նոր հմտություններ և կարողություններ մասնագիտական ոլորտում, ինչպես նաև ընդլայնեցի իմ աշխարհընկալումը, լավացրեցի օտար լեզվի իմացությունը և բարձրացրեցի այլ մշակույթի նկատմամբ հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը: