×
Սիմուլյացիոն կենտրոն

Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում «VIVA» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և հովանավորությամբ (նախագահ՝ Տատյանա Հովհաննիսյան) բացվեց գերժամանակակից Սիմուլյացիոն ուսումնական կենտրոն։ Հիմնադրամի կողմից ստացվել և Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջին են տրամադրվել սիմուլյատորներ և մուլյաժներ՝ ցուցիչների համակարգչային գրանցմամբ սրտանոթային վերակենդանացման հմտությունների կիրառման համար, վիրակապերի կիրառման և ներերակային, ներոսկրային ներարկումների հմտությունների մշակման համար։ Այսպիսի նորարարական սիմուլյացիոն ուսուցման կիրառումը թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները, ամրապնդելով այն համապատասխան կարողություններով և հմտություններով, ինչը իր հերթին կնպաստի ավելի արդիական և որակյալ կրթության ապահովմանը: