×
Պահանջվող փաստաթղթեր

Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնում կարող են սովորել սփյուռքահայ և օտարազգի քաղաքացիներ, որոնք ֆիզիկայից, քիմիայից,  կենսաբանությունից և լեզուներից հավաքել են 50%-ից ավել բալեր, պետք է ունենան տվյալ երկրի բժշկական Խորհրդի թույլտվություն, անձնագիր և բժշկական տեղեկանք:


Մեկամյա առկա ուսուցմամբ նախապատրաստական դասընթացն ընդգրկում է քիմիա, կենսաբանություն, ինչպես նաև հայոց լեզու և անգլերեն լեզու առարկաները: Նախապատրաստական դասընթացի ավարտական քննություններից դրական գնահատական ստացած ուսանողներին տրվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ (վկայական):


Ընդունելության համար դիմորդները կարող են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

 

 

  1. Դիմում՝ ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարարին
  2. Դիմում-հայտ
  3. Անձը հաստատող փաստաթղթի նոտարով հաստատված պատճեն (ներառյալ այն բոլոր էջերը, որոնց վրա կա կնիք կամ նշումներ)
  4. Միջնակարգ կրթության վկայական և նոտարով հաստատված պատճեն
  5. Առողջության վկայական, որը կարող է տրվել հայկական ցանկացած բժշկական կազմակերպության կողմից
  6. 6 լուսանկար (3x4 սմ չափսի)