×
Միջոցառումներ 2008-2009 ուս. տարվա ընթացքում
  1. Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում: Հրավիրված են լինում տարբեր մասնագիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, դասախոսներ, մասնագիտական բաժնի վարիչներ, դեղատան վարիչներ:
  2. Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի առաջին շաբաթվա վերջին օրը հոկտեմբերի 3-ին նշում ենք ուսուցչի տոնը: Միջոցառում նվիրված ուսուցչի օրվան:
  3. Այց Բյուրականի աստղադիտարան:
  4. Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառում նոյեմերի 17-ին:
  5. Մեհրաբյանի բժշկական ինստիտուտի ուսանողության կողմից կազմակերպված «Ուսանողության միջազգային օրվան» նվիրված միջոցառում Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետ համատեղ:
  6. Մասնակցություն  Էրեբունի Երևան տոնակատարությանը:
  7. Տարբեր կուրսերի ուսանողների հետ կինոդիտում:
  8. Բաց դաս: Դասախոս` Գ.Մացակյան: Թեմա` «Ընդհանուր և անօրգանական քիմիա»:
  9. Յուրաքանչյուր տարի 3-4 անգամ, առաջին կուրսի ուսանողները բաց դաս են անցկացնում Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական  ինստիտուտի քիմիական լաբորատորիաներում պրոֆեսոր Ս.Ղազարյանի և Գ.Մացակյանի ղեկավարությամբ:
  10. Յուրաքանչյուր տարի Սուրբ Զատիկից մեկ շաբաթ առաջ նշում ենք Ծաղկազարդի տոնը և մեկ շաբաթ հետո Սուրբ Զատիկի տոնը խանդավառությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:
  11. Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին ինստիտուտի ողջ կոլեկտիվը և ուսանողությունը մասնակցում են Եղեռնի տարելիցին, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան, հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:   
  12. Ավարտական կուրսի « Դեղագործություն » մասնագիտության նախադիպլոմային  պրակտիկա դեղ. տեխնոլոգիա առարկայից անց է կացվում Մեդիկալ հորիզոն ֆիրմայում (Medical Horison) ք.Մասիս: 27.04.09 -29.05.09թ: Ղեկավարներ` Շահե Կասսիս, Միքաելյան Արմեն:
  13. Ուսումնա-արտադրական պրակտիկա երկրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ Վիտամակս-Ե-ի արտադրամասում (Vitamax-E), ք.Մասիս: Ղեկավար` Դիլանյան Է.Կ.  11.05.09-29.05.09թ.
  14. «Լիտտե» (Litte) բժշկական կենտրոնում մասնագիտական պրակտիկա «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտությամբ: Բժիշկ-կոսմետոլոգ Հասմիկ Վառլենի Մանգասարյան:
  15. Ա.Հակոբյանի ղեկավարությամբ կազմակերպվել է «Վերջին զանգ» միջոցառում ծնողների և դասախոսների մասնակցությամբ: