×
Բաց դաս Մնջոյանի անվան ՆՕՔ-ի գիտահետազոտական ինստիտուտում

Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի I կուրսի ուսանողները դասախոս Գ. Զ. Մացակյանի գլխավորությամբ բաց դաս անցկացրեցին Մնջոյանի անվան ՆՕՔ-ի գիտահետազոտական ինստիտուտի “Դեղանյութերի սինթեզի” լաբորատորիայում: Ուսանողները ծանոթացան Ս. Հ. Ղազարյանի ղեկավարած լաբորատորիայում օգտագործվող նյութերի, փորձանոթների, կատարվող փորցի՝մասնավորապես  նատրիումի հիդրօքսիդի (NaOH) ստացման պրոցեսին, քարշիչ պահարանի տակ կատարվող գիտական փորձի, ջրի թորման սարքի աշխատանքի հետ: Կատարվեցին նաև որոշ նյութերի, ջրային լուծույթների  հիմնայնության և թթվայնության որոշումը մետիլօրանժային ինդիկատորի միջոցով: