2019 թվականի օգոստոսի 8-ին գիտակրթական ոլորտում ստորագրվեց միջազգային համագործակցության պայմանագիր Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի (Հայաստանի Հանրապետություն) և Դաուգավպիլսի համալսարանի (Լատվիայի Հանրապետություն) միջև:
Լատվիայի պատվիրակությունը, որի կազմում են համալսարանի ռեկտոր՝ Իռենա Կոկինան, պրոֆեսոր, զարգացման գծով պրոռեկտոր՝ Յանիս Կուդինսը, Դաուգավպիլսի բժշկական քոլեջի տնօրեն, Դաուգավպիլսի քաղաքային Դումայի պատգամավոր՝ Լիվիա Յանկովսկան, այցելեցին էկոլոգիապես մաքուր կոսմետիկ միջոցների արտադրության գործարան՝ "NAIRIAN COSMETICS" (Կոտայքի մարզ, ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա):
Հյուրերն այցելեցին "Օպտիմա Ֆորմա" էսթետիկ բժշկության կենտրոն, որտեղ ծանոթացան միկրոդերմաբրազիային և կրիոթերապիային՝ կոսմետոլոգ-էսթետիստ Ասյա Դալլաքյանի ղեկավարությամբ: Նախատեսվում է բուժական կոսմետոլոգիայի համատեղ ֆակուլտետի բացում:
Լատվիայի ներկայացուցիչները հանդիպել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Էջմիածինն ու Դաուգավպիլսը քույր քաղաքներ են։