Միջոցառումներ 2018-2019 ուս տարվա ընթացքում
- Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում: Հրավիրված են լինում տարբեր մասնագիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, դասախոսներ, մասնագիտական բաժնի վարիչներ, դեղատան վարիչներ:
- 21.09.2018թ. 18.30-ին թաղապետարանի մոտ մեծ միջոցառում նվիրված անկախության օրվան: Դասախոսներ և ուսանողներ:
- 26.09.2018թ. ժ. 900-ին ԵՊԲՀ–ում Դեղագործության մրցունակության միջազգային համաժողով:
- Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի առաջին շաբաթվա վերջին օրը նշում ենք Ուսուցչի տոնը: (Միջոցառում նվիրված ուսուցչի օրվան հոկտեմբերի 5-ին):
- Բաց դաս «Ընդհանուր և անօրգանական քիմիա» առարկայից Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի առաջին կուրսի ուսանողները դասախոս Գ.Զ. Մացակյանի գլխավորությամբ 2018թ. Հոկտեմբերի 16-ին բաց դաս անցկացրեցին Մնջոյանի անվան Ն.Օ.Ք.-ի գիտահետազոտական ինստիտուտում: Օրվա դասի թեման էր «Թթուներ և հիմքեր»: Լաբորատորիայի վարիչ պրոֆեսոր Ս.Հ.Ղազարյանի «Դեղանյութերի սինթեզի լաբորատորիայում» իր գլխավորությամբ և աջակցությամբ անցկացվեց օրվա թեմայի համահունչ գործնական աշխատանքներ՝ փորձեր:
- Ակտիվ մասնակցություն ունենալ «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Հայաստանում 17-րդ գագաթնաժողովին» նվիրվաց միջոցառումներին (համերգ, ցուցահանդես):
- Արաբկիր թաղապետարանի կողմից կազմակերպվող աշնանային շաբաթօրյակներին ակտիվ մասնակցություն:
- Այց Բյուրականի աստղադիտարան:
- Ուսանողության միջազգային օրվան նվիրվաց միջոցառում նոյեմերի 17-ին:
- Մեհրաբյանի բժշկական ինստիտուտի ուսանողության կողմից կազմակերպված «Ուսանողության միջազգային օրվան» նվիրվաց միջոցառում Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետ համատեղ, նոյեմբերի 17-ին:
- Էրեբունի Երևան տոնակատարության նշում: Մասնակցություն Երևան-2800-ամյակին նվիրված և այցելելություն Էրեբունի-Երևան թանգարան, հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
- Բաց դաս «Ընդհանուր և անօրգանական քիմիա» առարկայից: Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի I կուրսի ուսանողները դասախոս Գ.Զ.Մացակյանի գլխավորությամբ բաց դաս անցկացրեցին Մնջոյանի անվան ՆՕՔ-ի գիտահետազոտական ինստիտուտի «Դեղանյութերի սինթեզի» լաբորատորիայում: Ուսանողները ծանոթացան լաբորատորիայում օգտագործվող նյութերի, փորձանոթների, կատարվող փորձի՝ մասնավորապես մետաղական նատրիումի հիդրօքսիդի (NaOH) ստացման պրոցեսին, քարշիչ պահարանի տակ կատարվող գիտական փորձի, ջրի թորման սարքի աշխատանքի հետ: Կատարվեցին նաև որոշ նյութերի թթվայնություն և հիմնայնության որոշում:
- Բաց դաս «Հայ գրականություն» առարկայից: Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի I-ին կուրսի ուսանողները դասախոս Է. Մադաթյանի գլխավորությամբ կազմակերպեցին բաց դաս նվիրված միջնադարյան մշակույթի աշուղական պոեզիայի տիպիկ ներկայացուցիչ Սայաթ-Նովային: Ուսանողները պատրաստել էին տարբեր պատի թերթեր, ռեֆերատներ և նրանց կողմից կատարվեցին Սայաթ-Նովայի երգերից, արտասանեցին բանաստեղծություններ և աշուղի երաժշտության ներքո ցուցադրեցին բազմաթիվ պարեր:
- Դեկտեմբերի 28-ին Վ.Բաբայանի ղեկավարությամբ կազմակերպվել է դիմակահանդես Նոր տարվան նվիրված:
- Տարբեր կուրսերի ուսանողների հետ կինոդիտում:
- Բաց դաս: Դասախոս` Գ.Մացակյան: Թեմա` «Ընդհանուր և անօրգանական քիմիա»:
- Բաց դաս «Դեղաբանություն» առարկայից: Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության III կուրսի ուսանողները դասախոս Ի.Խաչատրյանի գլխավորությամբ բաց դաս անցկացրեցին Երևանի Հր.Քոչարի փողոցի վրա գտնվող դեղատներից մեկում: Ուսանողները ծանոթացան դեղատան կառուցվածքին, ֆունկցիոնալ գոտիներին և դեղամիջոցնեի դեղաբանական խմբերին: Ստացման լիարժեք տեղեկատվություն հաճախորդներին բարեկիրթ և բավարար սպասարկման վերաբերյալ:
- Յուրաքանչյուր տարի 3-4 անգամ, առաջին կուրսի ուսանողները բաց դաս են անցկացնում Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիա-ի գիտահետազոտական ինստիտուտի քիմիական լաբորատորիաներում պրոֆեսոր Ս.Ղազարյանի և Գ.Մացակյանի ղեկավարությամբ:
- Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի “Բուժական կոսմետոլոգիա” մասնագիտության II և III կուրսի ուսանողները “Սպասարկման ծառայության մենեջմենթ և մարկետինգ” առարկայի շրջանակներում ծանոթացան “Jon Ric” International medical SPA էսթետիկ կենտրոնի աշխատանքներին, մասնավորապես գործող էսթետիկ, լազերային էպիլյացիայի, դիմահարդարման և մերսման, պիլինգի կաբինետների կառուցվածքին և հագեցվածությանը: Ծանոթությունը շարունակվեց մանիկյուրի, պեդիկյուրի, վարսահարդարման սրահներում ինչպես նաև գործիքների ախտահանման սենյակում: Ապագա կոսմետոլոգները բազմաթիվ հարցեր հղեցին բժիշկ կոսմետոլոգ Աննա Գևորգյանին և SPA կենտրոնի մենեջեր Թամարա Զադոյանին ստանալով սպառիչ պատասխաններ:
- Յուրաքանչյուր տարի Սուրբ Զատիկից մեկ շաբաթ առաջ նշում ենք Ցաղկազարդի տոնը և մեկ շաբաթ հետո Սուրբ Զատիկի տոնը խանդավառությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:
- Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին ինստիտուտի ողջ կոլեկտիվը և ուսանողությունը մասնակցում են Եղեռնի տարելիցին, այցելելով
- Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան, հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
- Ավարտական կուրսի դեղագերծություն մասնագիտոևթյան նախադիպլոմային պրակտիկա դեղ. տեխնոլոգիա առարկայից անց է կացվում Մեդիկալ հորիզոն (Medical Horison) ք.Մասիս: 29.05.19 -31.05.19 Ղեկավարներ` Շահե Կասսիս, Միքաելյան Արմեն:
- Ուսումնա-արտադրական պրակտիկա երկրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ 13.05.19-31.05.19թ. «Վագա-Ֆարմ» դեղատնային ցանցում: Ղեկավար`Ի.Խաչատրյան:
- Յուրաքանչյուր տարի աշնանը և գարնանը ակտիվ մասնակցում ենք քաղաքապետարանի կողմից տրամադրված տարածքի մաքրման և ծառատունկին Վ. Բաբայանի ղեկավարությամբ:
- Ա.Հակոբյանի ղեկավարությամբ կազմակերպվել է «Վերջին զանգ» միջոցառում ծնողների և դասախոսների մասնակցությամբ:
- Է.Մադաթյանի ղեկավարությամբ կազմակերպվել է հրաժեշտի ցերեկույթ հիմնական ընդհանուր կրթական հիմքով ընդունված առաջին կուրսն ավարտող ուսանողների համար: