Միջոցառումներ 2015-2016 ուս. տարվա ընթացքում
- Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում: Հրավիրված են լինում տարբեր մասնագիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, դասախոսներ, մասնագիտական բաժնի վարիչներ, դեղատան վարիչներ:
- 21.09.2017թ. 18.30-ին թաղապետարանի մոտ մեծ միջոցառում նվիրված անկախության օրվան: Դասախոսներ և ուսանողներ:
- Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի առաջին շաբաթվա վերջին օրը նշում ենք ուսուցչի տոնը: Միջոցառում նվիրված ուսուցչի օրվան:
- Մեհրաբյան անվան բժշկական ինստիտուտի բժշկ. քոլեջի ուս. խորհուրդը և երիտ. թեմի ուսանողները ակտիվ մասնակցություն են ունեցել Արաբկիր թաղապետարանի կողմից կազմակերպված միայնակ և հիվանդ բնակիչ թոշակառուներին սնունդ բաժանելու միջոցառմանը:
- Շաբաթօրյակ: Ծառատունկ:
- Այց Բյուրականի աստղադիտարան:
- Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառում նոյեմերի 17-ին:
- Մեհրաբյանի բժշկական ինստիտուտի ուսանողության կողմից կազմակերպված «Ուսանողության միջազգային օրվան» նվիրված միջոցառում Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետ համատեղ:
- Մասնակցություն Էրեբունի Երևան տոնակատարությանը:
- Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի “Բուժական կոսմետոլոգիա” մասնագիտության II և III կուրսի ուսանողները “Սպասարկման ծառայության մենեջմենթ և մարկետինգ” առարկայի շրջանակներում ծանոթացան “Jon Ric” International medical SPA էսթետիկ կենտրոնի աշխատանքներին, մասնավորապես գործող էսթետիկ, լազերային էպիլյացիայի, դիմահարդարման և մերսման, պիլինգի կաբինետների կառուցվածքին և հագեցվածությանը: Ծանոթությունը շարունակվեց մանիկյուրի, պեդիկյուրի, վարսահարդարման սրահներում ինչպես նաև գործիքների ախտահանման սենյակում: Ապագա կոսմետոլոգները բազմաթիվ հարցեր հղեցին բժիշկ կոսմետոլոգ Աննա Գևորգյանին և SPA կենտրոնի մենեջեր Թամարա Զադոյանին ստանալով սպառիչ պատասխաններ:
- Դեկտեմբերի 28-ին Վ.Բաբայանի ղեկավարությամբ կազմակերպվել է դիմակահանդես Նոր տարվան նվիրված:
- Տարբեր կուրսերի ուսանողների հետ կինոդիտում:
- Բաց դաս: Դասախոս` Գ.Մացակյան: Թեմա` «Ընդհանուր և անօրգանական քիմիա»:
- Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի I-ին կուրսի ուսանողները դասախոս Է. Մադաթյանի գլխավորությամբ կազմակերպեցին բաց դաս նվիրված միջնադարյան մշակույթի աշուղական պոեզիայի տիպիկ ներկայացուցիչ Սայաթ-Նովային: Ուսանողները պատրաստել էին տարբեր պատի թերթեր, ռեֆերատներ և նրանց կողմից կատարվեցին Սայաթ-Նովայի երգերից, արտասանեցին բանաստեղծություններ և աշուղի երաժշտության ներքո ցուցադրեցին բազմաթիվ պարեր:
- Յուրաքանչյուր տարի 3-4 անգամ, առաջին կուրսի ուսանողները բաց դաս են անցկացնում Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի քիմիական լաբորատորիաներում պրոֆեսոր Ս.Ղազարյանի և Գ.Մացակյանի ղեկավարությամբ:
- Բաց դաս: Դասախոս` Գ.Մացակյան: Թեմա` «Ընդհանուր և անօրգանական քիմիա»:
- Բաց դաս «Դեղաբանություն» առարկայից: Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության III կուրսի ուսանողները դասախոս Ի.Միքաելյանի գլխավորությամբ բաց դաս անցկացրեցին Երևանի Հր.Քոչարի փողոցի վրա գտնվող դեղատներից մեկում: Ուսանողները ծանոթացան դեղատան կառուցվածքին, ֆունկցիոնալ գոտիներին և դեղամիջոցնեի դեղաբանական խմբերին: Ստացման լիարժեք տեղեկատվություն հաճախորդներին բարեկիրթ և բավարար սպասարկման վերաբերյալ:
- Յուրաքանչյուր տարի Սուրբ Զատիկից մեկ շաբաթ առաջ նշում ենք Ծաղկազարդի տոնը և մեկ շաբաթ հետո Սուրբ Զատիկի տոնը խանդավառությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:
- Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին ինստիտուտի ողջ կոլեկտիվը և ուսանողությունը մասնակցում են Եղեռնի տարելիցին, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան, հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
- Ավարտական կուրսի դեղագերծություն մասնագիտոևթյան նախադիպլոմային պրակտիկա դեղ. տեխնոլոգիա առարկայից անց է կացվում Մեդիկալ հորիզոն ֆիրմայում (Medical Horison) ք.Մասիս: 25.04.16 -27.05.16թ: Ղեկավարներ` Շահե Կասսիս, Միքաելյան Արմեն:
- Ուսումնա-արտադրական պրակտիկա երկրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցում: Ղեկավար` Ի.Միքաելյան 16 .05.16-03.06.16թ.
- «Լիտտե» (Litte) բժշկական կենտրոնում մասնագիտական պրակտիկա «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտությամբ: Բժիշկ-կոսմետոլոգ Հասմիկ Վառլենի Մանգասարյան:
- Ա.Հակոբյանի ղեկավարությամբ կազմակերպվել է «Վերջին զանգ» միջոցառում ծնողների և դասախոսների մասնակցությամբ:
- Է.Մադաթյանի ղեկավարությամբ կազմակերպվել է հրաժեշտի ցերեկույթ հիմնական ընդհանուր կրթական հիմքով ընդունված առաջին կուրսն ավարտող ուսանողների համար: