ՏՊԱԳՐՎԵԼ Է 14 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ!
Ինդեքսավորված է eLIBRARY և RSCI-ում
Հայաստանի ազգային գրադարանի և «Publishers International Linking Association Inc.» (PILA) ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վիա, Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի միջազգային ՏԵՂԵԿԱԳԻՐ-ը միացավ CrossRef միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգին։ Դա հնարավորություն է տալիս թվային օբյեկտի նույնականացման (Digital Object Identification՝ DOI) միջոցով ապահովել համաշխարհային գիտական հրապարակումների խաչաձև կապը։
DOI-ն թվային միջավայրում օբյեկտների նույնականացման համակարգ է, որն ապահովում է նյութերի նույնականացման, բովանդակության և մետատվյալների կառավարման գործընթացը և մեծապես հեշտացնում է գիտական նյութերի որոնումն ու մեջբերումը:
Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջի տեղեկագիրը՝ բժշկական քոլեջի գիտական տեղեկատվական մարմինն է: