Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջում տեղի ունեցավ Բաց դաս “Առողջ ապրելակերպ” թեմայով: Բաց դասը կազմակերպել էին “Մարդու կենսագործունեության փուլերը” դասընթացի դասախոս Հ. Մնացականյանը և “Դեղաբանություն” դասընթացի դասախոս Ի. Խաչատրյանը:
Բաց դասի նպատակն էր զուգահեռներ անցկացնել երկու դասընթացների միջև և խրախուսել առողջ ապրելակերպը: Բաց դասի ընթացքում ուսանողները ներկայացրեցին իրենց կողմից պատրաստված ռեֆերատները և դրանց շուրջը իրականացվեց քննարկում, որի արդյունքում ներկաների մոտ ամրապնդվեցին առողջ ապրելակերպի հիմունքները և կարևորվեց վնասակար սովորություններից զերծ մնալու անհրաժեշտությունը: