Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտում 02.05.2019թ. կայացավ հանդիպում “ՆԱԻՐԻԱՆ” ընկերության հիմնադիրների խորհրդի անդամ՝ Անահիտ Մարկոսյանի հետ: Տիկին Մարկոսյանը հանգամանալից ներկայացրեց ընկերության արտադրանքը, որը պատրաստվում է բացառապես ձեռքերով բարձրորակ եթերայուղերի, բուսական յուղերի և բույսերի մզվածքների կիրառմանբ: Ուսանողները ծանոթացան դեմքի, լոգանքի և մարմնի խնամքի ինչպես նաև հատուկ խնամքի տեսականիի հետ: Ներկայացվեցին նաև հավաքածուներ՝ հակատարիքային, հակակորյակային և զգայուն մաշկի համար: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ծանոթանալ կոսմետիկ միջոցների արտադրությանը և վարդերի թերթիկների հավաքմանը Արա գյուղում: