×
Պրակտիկա “LIQVOR” դեղագործական ընկերությունում

Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի “Դեղագործություն” մասնագիտության ուսանողները “Ծանոթություն հայրենական դեղարտադրողների հետ” թեմայի շրջանակներում դասախոս Իրինա Խաչատրյանի ղեկավարությամբ այցելեցին “LIQVOR” դեղագործական ընկերություն: Որակի հսկման մենեջեր՝ Գայանե Պեպանյանը հանգամանալից և մանրակրկիտ ներկայացրեց դեղերի արտադրության ամբողջ շրջափուլը: Շրջայցի ընթացքում ուսանողները ծանոթացան 60-ից ավելի ստերիլ դեղաձևերի արտադրությանը և նրանց, համաձայն GMP ստանդարտի, հսկման խստագույն գործընթացին: