Բարի գալուստ Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջ: Քոլեջը (պետական հավատարմագիր №223) անժամկետ լիցենզավորված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից (Կ-XX-000020, Կ-XX-000036), ինչպես նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից (լիցենզիա № 420):
Քոլեջը իրականացնում միջին մասնագիտական (բուժքույրական, մանկաբարձական, դեղագործական, բուժական կոսմետոլոգիա, ատամնատեխնիկական, կոսմետիկա և դիմահարդարման,արվեստ) կրթական ծրագրեր: ՈՒսումնական հաստատության խիստ բժշկական ուղղվածությունը հնարավորություն է տալիս ամբողջ աշխատանքային և նյութական միջոցները կենտրոնացնել առարկայի բարձրակարգ և խորացված ուսուցումը կազմակերպելու համար:
Ուսուցումը իրականացվում է սեփական բազաներում, լաբորատորիաներում, լսարաններում, իսկ պրակտիկ աշխատանքները` հանրապետության առաջատար հիվանդանոցներում և կլինիկաներում:
Քոլեջը համագործակցում է արտասահմանյան առաջատար ընկերությունների և բուհերի և քոլեջների հետ` իրագործելով գիտական և կրթական ծրագրեր:
Մենք իրավամբ հպարտանում ենք մեր պրոֆեսորա-դասախոսական անձնակազմով. (բարձրակարգ բժիշկներ, փորձառու դասախոսներ), որն ապահովում է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական մակարդակ:
Որպես բժիշկ, պետք է նշեմ , որ բուժաշխատողի մասնագիտությունը շատ պատասխանատու է և չի սահմանափակվում միայն աշխատաժամով: Յուրաքանչյուր բուժաշխատողի սուրբ պարտականությունն է օր ու գիշեր հիվանդների նկատմամբ օգնություն և բուժում ցուցաբերել: Եվ եթե Դուք ուժեղ եք, աշխատասեր ու կարեկից, ապա ընտրեք ամենագեղեցիկ, ամենամարդասեր և հեղինակավոր մասնագիտությունը:
Տնօրեն, դոկտոր պրոֆեսոր`
Լուիդա Գուրգենի Մեհրաբյան