×
Միջոցառումներ 2017-2018 ուս. տարվա ընթացքում
  1. Գիտելիքի օրվան նվիրված միջոցառում: Հրավիրված են լինում տարբեր մասնագիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, դասախոսներ, մասնագիտական բաժնի վարիչներ, դեղատան վարիչներ:
  2. 21.09.2017թ. 18.30-ին  թաղապետարանի մոտ մեծ միջոցառում նվիրված անկախության օրվան: Դասախոսներ և ուսանողներ:
  3. 26.09.2017թ. ժ. 900-ին ԵՊԲՀ–ում Դեղագործության մրցունակության միջազգային համաժողով:
  4. Մեհրաբյան անվան բժշկական ինստիտուտի բժշկ. քոլեջի ուս. խորհուրդը և երիտ. թեմի ուսանողները ակտիվ մասնակցություն են ունեցել Արաբկիր թաղապետարանի կողմից կազմակերպված միայնակ և հիվանդ բնակիչ թոշակառուներին սնունդ բաժանելու միջոցառմանը:
  5. Առողջապահության նախարարության աշխատակցուհի Ալյոնա Բալոյանի կողմից կազմակերպվեց «Անիոս» և «Գառնի» ֆիրմաների կողմից արտադրված նյութերի մասին տեղեկատվությունը և ցուցադրությունը:
  6. Բաց դաս «Դեղաբանություն» առարկայից: Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության III կուրսի ուսանողները դասախոս Ի.Խաչատրյանի գլխավորությամբ բաց դաս անցկացրեցին Երևանի Հր.Քոչարի փողոցի վրա գտնվող դեղատներից մեկում: Ուսանողները ծանոթացան  դեղատան կառուցվածքին, ֆունկցիոնալ գոտիներին և դեղամիջոցնեի դեղաբանական խմբերին: Ստացման լիարժեք տեղեկատվություն հաճախորդներին բարեկիրթ և բավարար սպասարկման վերաբերյալ:                   
  7. Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի առաջին շաբաթվա վերջին օրը նշում ենք Ուսուցչի տոնը: (Միջոցառում նվիրված ուսուցչի օրվան հոկտեմբերին):
  8. Այց Բյուրականի աստղադիտարան:
  9. Ուսանողության միջազգային օրվան նվիրվաց միջոցառում նոյեմերի 17-ին:
  10. Մեհրաբյանի բժշկական ինստիտուտի ուսանողության կողմից կազմակերպված «Ուսանողության միջազգային օրվան» նվիրվաց միջոցառում Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետ համատեղ:
  11. Մասնակցություն Էրեբունի Երևան տոնակատարությանը:
  12. Դեկտեմբերի 28-ին Վ.Բաբայանի ղեկավարությամբ կազմակերպվել է դիմակահանդես Նոր տարվան նվիրված:
  13. Տարբեր կուրսերի ուսանողների հետ կինոդիտում:
  14. Բաց դաս: Դասախոս` Գ.Մացակյան: Թեմա` «Ընդհանուր և անօրգանական քիմիա»:
  15. Բաց դաս «Դեղաբանություն» առարկայից: Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության III կուրսի ուսանողները դասախոս Ի.Խաչատրյանի գլխավորությամբ բաց դաս անցկացրեցին Երևանի Հր.Քոչարի փողոցի վրա գտնվող դեղատներից մեկում: Ուսանողները ծանոթացան  դեղատան կառուցվածքին, ֆունկցիոնալ գոտիներին և դեղամիջոցնեի դեղաբանական խմբերին: Ստացման լիարժեք տեղեկատվություն հաճախորդներին բարեկիրթ և բավարար սպասարկման վերաբերյալ:
  16. Յուրաքանչյուր տարի 3-4 անգամ, առաջին կուրսի ուսանողները բաց դաս են անցկացնում Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիա-ի գիտահետազոտական  ինստիտուտի քիմիական լաբորատորիաներում պրոֆեսոր Ս.Ղազարյանի և Գ.Մացակյանի ղեկավարությամբ:
  17. Յուրաքանչյուր տարի Սուրբ Զատիկից մեկ շաբաթ առաջ նշում ենք Ցաղկազարդի տոնը և մեկ շաբաթ հետո Սուրբ Զատիկի տոնը խանդավառությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:
  18. Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին ինստիտուտի ողջ կոլեկտիվը և ուսանողությունը մասնակցում են Եղեռնի տարելիցին, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան, հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:  
  19. Կանանց միամսյակի կապակցությամբ ուս. խորհրդի և երիտասարդական թիմի ակտիվիստները Կոմիտաս և Կասյան փողոցներում ցաղիկներ են բաժանել կանանց և աղջիկներին:
  20. Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի “Բուժական կոսմետոլոգիա” մասնագիտության II և III կուրսի ուսանողները “Սպասարկման ծառայության մենեջմենթ և մարկետինգ” առարկայի շրջանակներում ծանոթացան “Jon Ric” International medical SPA էսթետիկ կենտրոնի աշխատանքներին, մասնավորապես  գործող էսթետիկ,  լազերային էպիլյացիայի, դիմահարդարման և մերսման, պիլինգի կաբինետների կառուցվածքին և հագեցվածությանը: Ծանոթությունը շարունակվեց  մանիկյուրի,  պեդիկյուրի, վարսահարդարման  սրահներում ինչպես նաև գործիքների ախտահանման սենյակում: Ապագա կոսմետոլոգները բազմաթիվ հարցեր հղեցին բժիշկ կոսմետոլոգ Աննա Գևորգյանին  և SPA կենտրոնի մենեջեր Թամարա Զադոյանին  ստանալով սպառիչ պատասխաններ:
  21. Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի I-ին կուրսի ուսանողները դասախոս Է. Մադաթյանի գլխավորությամբ կազմակերպեցին բաց դաս նվիրված միջնադարյան մշակույթի աշուղական պոեզիայի տիպիկ ներկայացուցիչ Սայաթ-Նովային:  Ուսանողները պատրաստել էին տարբեր պատի թերթեր, ռեֆերատներ և նրանց կողմից կատարվեցին Սայաթ-Նովայի երգերից, արտասանեցին բանաստեղծություններ և աշուղի երաժշտության ներքո ցուցադրեցին բազմաթիվ պարեր:
  22. Ավարտական կուրսի դեղագերծություն մասնագիտոևթյան նախադիպլոմային  պրակտիկա դեղ. տեխնոլոգիա առարկայից անց է կացվում Մեդիկալ հորիզոն (Medical Horison) ք.Մասիս: 27.04.2017-31.05.2017: Ղեկավարներ` Շահե Կասսիս, Միքաելյան Արմեն:
  23. Ուսումնա-արտադրական պրակտիկա երկրորդ կուրսի ուսանողների մասնակցությամբ  15.05.17-02.06.17թ. «Ալֆա-Ֆարմ» դեղատնային ցանցում: Ղեկավար`Ի.Խաչատրյան:  
  24. «Մաքուր Երևան» տոնին նվիրված քաղաքապետարանի և Կանազ գործարանի հետ համատեղ  կազմակերպված «Կանաչ ալիք» միջոցառմանը Մեհրաբյանի բժշկական քոլեջի ուսանողները ակտիվ  մասնակցել են Հրազդանի կիրճի մաքրմանը և ստացել են շնորհակալագրեր:  
  25. Մասնակցություն 2018թ. Զատկին նախորդող Ծաղկազարդին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Արաբկիր թաղապետարանի և ուս.խորհրդի անդամների կողմից, Կոմիտաս փողոցում նորաբաց եկեղեցու բակում:
  26. Յուրաքանչյուր տարի աշնանը և գարնանը ակտիվ մասնակցում ենք քաղաքապետարանի կողմից տրամադրված տարածքի մաքրման և ծառատունկին Վ. Բաբայանի ղեկավարությամբ:
  27. Ա.Հակոբյանի ղեկավարությամբ կազմակերպվել է «Վերջին զանգ» միջոցառում ծնողների և դասախոսների մասնակցությամբ:
  28. Է.Մադաթյանի ղեկավարությամբ կազմակերպվել է հրաժեշտի ցերեկույթ հիմնական ընդհանուր կրթական հիմքով ընդունված առաջին կուրսն ավարտող ուսանողների համար: