×
Հայ կավ

Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի “Բուժական կոսմետոլոգիա” մասնագիտության III կուրսի ուսանողները նախադիպլոմային պրակտիկայի  անցկացման շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում “Հայ Կավ” ՍՊԸ տնօրենի տեղակալ Սուսաննա Գաբրիելյանի  հետ:
Միջոցառման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչը ուսանողներին ծանոթացրեց հայկական կավի տարբեր տեսակներին, հատկություններին, ներկայացրեց օգտագործման ոլորտները, կոսմետոլոգիայում կիրառության ցուցումներն ու հակացուցումները:  Ներկայացվեց նաև ընկերության կողմից թողարկվող նոր ապրանքատեսակների՝ օճառների և մածուկների հատկությունները:


Միջոցառման ընթացքում անցկացվեց վարպետաց դաս:  Ուսանողները պատրաստեցին կավից դիմակներ՝ տարբեր տիպի մաշկերի համար: Պատրաստված դիմակները կիրառվեցին ուսանողների կողմից: Ուսանողները ստացան ցուցումներ դիմակների տեղադրման  և մաքրման ճիշտ տեխնիկայի վերաբերյալ:
Հանդիպման վերջում ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխաններ: