×
Պրակտիկա “Jon Ric” International medical SPA էսթետիկ կենտրոնում

Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի “Բուժական կոսմետոլոգիա” մասնագիտության II և III կուրսի ուսանողները “Սպասարկման ծառայության մենեջմենթ և մարկետինգ” առարկայի շրջանակներում ծանոթացան “Jon Ric” International medical SPA էսթետիկ կենտրոնի աշխատանքներին, մասնավորապես գործող էսթետիկ, լազերային էպիլյացիայի, դիմահարդարման և մերսման, պիլինգի կաբինետների կառուցվածքին և հագեցվածությանը: Ծանոթությունը շարունակվեց մանիկյուրի, պեդիկյուրի, վարսահարդարման սրահներում ինչպես նաև գործիքների ախտահանման սենյակում: Ապագա կոսմետոլոգները բազմաթիվ հարցեր հղեցին բժիշկ կոսմետոլոգ Աննա Գևորգյանին և SPA կենտրոնի մենեջեր Թամարա Զադոյանին, ստանալով սպառիչ պատասխաններ: