×
Պրակտիկա “Autre” էսթետիկ կենտրոնում

Երևանի Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտի բժշկական քոլեջի “Բուժական կոսմետոլոգիա” մասնագիտության II կուրսի ուսանողները “Սպասարկման ծառայության մենեջմենթ և մարկետինգ” առարկայի շրջանակներում ծանոթացան “Autre” էսթետիկ կենտրոնի աշխատանքներին, մասնավորապես գործող էսթետիկ, ինյեկցիոն և լազերային էպիլյացիայի կաբինետների կառուցվածքին և հագեցվածությանը: Ծանոթությունը շարունակվեց մանիկյուրի, պեդիկյուրի սրահներում ինչպես նաև գործիքների ախտահանման սենյակում: Ապագա կոսմետոլոգները բազմաթիվ հարցեր հղեցին կոսմետոլոգ Աստղիկ Խոստեղյանին և ստացան սպառիչ պատասխաններ: